Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մեկանաբանել է Եվրախորհրդարանի կողմից Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի հաստատումը:
«Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագիրը: Դա կբարձրացնի մարդկանց շարժունակությունը»,- գրել է Ֆյուլեն Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում: