Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը կուրության, տեսողության խանգարումների վրա համաշխարհային ուշադրություն գրավելու համար: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Տեսողության համաշխարհային օրը կոչված է բոլոր երկրների կառավարությունների ուշադրությունը գրավել կուրության և տեսողության խախտոմների վրա ուշադրություն գրավելու համար: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամբողջ աշխարհում շուրջ 300 մլն մարդ տառապում է տեսողության տարբեր տեսակի խախտումներով: Աչքի հիվանդություն ունեն շուրջ 19 մլն երեխա:
Ակնաբույժները խորհուրդ են տալիս տարվա մեջ առնվազն մեկ անգամ ստուգել աչքի տեսողությունը: Պարբերական ստուգումները մասնագետներին օգնում է բացահայտել հնարավոր խնդիրները զարգացման վաղ շրջանում և ընդունել դրան համապատասխան քայլեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ընդհանուր առմամբ աչքի տեսողության հետ կապված բոլոր փոփոխությունների 80 % դեպքերում հնարավոր է կանխարգելել կամ բուժել:
Տեսողության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությունն է կուրության դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում: