«Որպես պաշտպանության նախկին նախարար՝ ես ուրախ եմ ցանկացած նոր ձեռքբերումների համար։ Բացի նոր ձեռքբերումներից եղել է սպառազինություն, որը ձեռք է բերվել նաև իմ պաշտոնավարման ժամանակ, որը ներկրվել է բավականին դժվարություններով. շատ բաներ ներկայացված չէին»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Մայիս 28-ի զորահանդեսի մասին՝ ասել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք այդ զենքերով ՊԲ-ն կարող է հարձակման դեպքում հաղթել պայմանական հակառակորդին, նախկին նախարարն ասել է․ «Գնահատականներ կլինի տալ միայն այն դեպքում, երբ դրանք կիրառելիության մեջ մենք կտեսնենք»։