Իրանը և Օմանը շարունակում են աշխատել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ համաձայնագրի մշակման ուղղությամբ՝ չնայած Մասկատի վրա ԱՄՆ-ի ճնշմանը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:


«Քննարկումները շարունակվում են և ուղղված են շրջանակային համաձայնագրի մշակմանը, թե ինչպես են Իրանն ու Օմանը համատեղ կառավարելու Հորմուզի նեղուցը։ Չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, օմանցիները նույնպես հավատարիմ են մնում այս գործընթացին և ակտիվորեն մասնակցում են դրան», – ասել է նա « Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ինչպես ընդգծել է իրանցի պատգամավորը, միայն Իրանն ու Օմանն են կարող որոշել, թե ինչպես կառավարել Հորմուզի նեղուցը, և ոչ մի այլ կողմ իրավունք չունի միջամտել այս գործընթացին։