ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Քուվեյթում ԱՄՆ ուժերին ուղղված երկու իրանական հրթիռ որսալու մասին։
«Երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ին, (Մոսկվայի ժամանակով ժամը 6:00-ին – խմբ.) ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ որսացել են Քուվեյթում տեղակայված ամերիկյան ուժերին ուղղված երկու իրանական բալիստիկ հրթիռ», -ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում:
Հրամանատարությունը հաստատում է, որ ամերիկացի զինծառայողների շրջանում զոհեր չկան։


