Ֆրանսիայի Արդեշ շրջանում՝ Տուրնոն-սյուր-Ռոն քաղաքում, օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը մեծ արձագանք է առաջացրել հանրության շրջանում։

Նախնական տվյալների համաձայն՝ 2-ամյա երեխան մահացել է ծամոն կուլ տալու հետևանքով առաջացած շնչահեղձությունից։

Ականատեսների վկայությամբ՝ երեխան խաղում էր, երբ հանկարծակի սկսել է դժվարությամբ շնչել։

Մոտակայքում գտնվող մեծահասակները անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել և ահազանգել շտապօգնություն, սակայն, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքից հետո մասնագետները կրկին զգուշացնում են, որ փոքր տարիքի երեխաների համար ծամոնը, ինչպես նաև տարբեր մանր առարկաները, կարող են լուրջ վտանգ ներկայացնել՝ հանգեցնելով շնչուղիների փակման։

Բժիշկների խոսքով՝ ծնողները պետք է առավել զգոն լինեն և երեխաներին ծամոն չտան առանց հսկողության, հատկապես վաղ տարիքում։