ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանն արձագանքելով Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուներին միավորող տարբեր կազմակերպությունների՝ Բուլղարիայի ազգային հավաքականին «կոշտ» ընդունելություն կազմակերպելու, «բուլղարացիների կյանքը Երեւանում դժոխքի վերածելու», տարբեր միջոցներով նրանց անվանարկելու եւ նման բնույթի տարբեր կոչերին, ասել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են պրովոկացիաների տեղիք տալ, չհամապատասխանել հյուրընկալ երկրի կողմից ազգային հավաքականների ընդունելությունների սահմանված նորմերին, կարող են բացասական հետեւանքներ ունենալ՝ ֆուտբոլի որակազրկումից մինչեւ մեծ չափերի հասնող տուգանքներ: «Ես կոչ եմ անում չանել գործողություններ, որոնք կարող են ստվեր նետել հայկական ֆուտբոլի հեղինակության վրա եւ խնդիրներ հարուցել»,- ասել է Արմեն Մինասյանը: