Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հարգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Ես նրան համարում եմ գործընկեր, ես հարգում եմ նրան», – ասել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Պուտինը նշել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ մոտավորապես նույնն է։ «Մեր անձնական հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա», – հավելել է պետության ղեկավարը։


