Հոկտեմբերի 10-ը համաշխարհային օրացույցում համարվում է հոգեկան առողջության օր:
Նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանի փոխանցմամբ` նախորդ տարվա տվյալներով աշխարհի բնակչության մոտավորապես կես մլրդը տառապում է հոգեկան խանգարումներով: Այսինքն` յուրաքանչյուր 14-րդ մարդը` անկախ տարիքից, մասնագիտությունից, զբաղեցրած պաշտոնից:
«Բոլորս պոտենցիալ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ ենք: Անգամ եթե մարդն առողջ է, նա միևնույնն է վաղ, թե ուշ հոգեկան խանգարումներ կունենա: Հոգեթերապևտներն անում են այնպես, որ այդ օրը յուրաքանչյուրի համար հնարավորինս ուշ գա»,- իր խոսքում նշեց նյարդաբանը:
Նա նաև հայտնեց, որ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկան համար կա բուժման դեղորայքային և սոցիալական մոտեցմամբ մեթոդներ: Դեղորայքայինը, ինչպես հայտնեց նյարդաբանը, գործածվում է հիմնականում էպիլեպսիայով, շիզոֆրենիայով, նևրոզով և նյարդային այլ հիվանդություններով տառապող մարդկանց դեպքում:
Իսկ Նյու Յորքի բժշկական համալսարանի դասախոս, հոգեբան, հոգեբույժ Մուշեղ Նաջարյանի փոխանցմամբ` հոգեկան խանգարումները, մեծամասամբ, սոցիալական ն: «Խանգարումներն սկսում են ընտանիքից, եթե ընտանիքը զորավոր հիմքով է, երեխան առողջ է»,- ասաց Նաջարյանը` հավելելով, որ եթե 30 տարի առաջ մարդիկ ամաչում էին հոգեբանի դիմել, ապա այսօր դրանց թիվը գրեթե զրոյացվել է, քանի որ մոտեցումներն ու բուժման մեթոդներն առավել վերելք են ապրում:


