ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ասուլիսում պարզաբանեց, թե ինչու է ԿԸՀ–ն 35 րոպե ուշացումով սկսում խորհրդարանական ընտրության արդյունքներն ամփոփող ասուլիսը։
Նա, մասնավորապես, նշեց. «Մեր կայքում հրապարակված թվերը բոլորդ տեսել եք և ըստ էության, դրանք չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները. Ավելին, տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է, հարյուերորդականով հաշված կլորացնում է։ Այսինքն երբ մեր կայքում հրապարակված թվերը զուտ գումարեք և այդ բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք,. Որ որոշակի տարբերություն կա հազարերորդական մակարդակում։ Սա այն դեպքում, երբ այդ թվերի մեջ ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները, որոնք այժմ կընթերցեմ։
Նախնական արձանագրության արդյունքները թվերը որ ներկայացնեմ, արդեն ձեզ համար հասկանալի կլինի։ Այս դեռպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնն անգամ կարող է որոշիչ լինել անցողիկ շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար։
Ուզում եմ հիշեցնել, որ սրանք նախնական արդյունքներ են։ Այնուհետւ ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը.
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը – 2 մլն 503 հազար 981
Էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը – 410
Ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 507 հազար 216
Քվեարկության մասնակիցների թիվը – 1 մլն 477 736 (58.94%)
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 17 097»։
ԱյնուհետևԿԸՀ ննախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քաղաքական ուժերի հավաքած ձայները. ըստ այդմ՝
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
«ԸՕ-ի պահանջն է, որպեսզի մանդատների բաշխվեն այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում՝ 4 տոկոս, մինչև 3 կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 8 տոկոս, 4 և ավելի կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 10 տոկոս»,- նշել է Հովակիմյանը:
Նշենք, որ այս րդյունքներից բխում է, որ ԲՀԿ–ն ևս չի հաղթահարում անցողի շեմը և ԱԺ են անցնում 3 ուժեր։


