Նախ, ուզում եմ շնորհավորել բոլորիս, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կայացան հերթական, ուրեմն, ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունները, ընտրություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա վկայում են արդեն և տարբեր դիտորդական կազմակերպություններ, նաև առանձին երկրների կառույցների ղեկավարների նախնական արձագանքները։ Ուզում եմ նաև ասել, որ փաստորեն կարող ենք փաստել ժողովրդավարության էջը և ժողովրդավարական ընտրությունների էջը այլևս հաստատված է Հայաստանում, այսինքն կեղծվող ընտրությունների կամ պսեվդոժողովրդավարության կամ ավտորիտարիզմի էջը Հայաստանի Հանրապետությունում փակված է: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն քաղաքացիությանը, երրորդ անգամ անընդմեջ երկրի կառավարումը վստահելու համար: Երրորդ անգամ անընդմեջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հնարավորություն ունի և կձևավորի, միանձնյա կձևավորի կառավարություն, և ինչպես նախկինում, ապագայում ևս կշարունակի ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին և իրականացնել իր խոստումները։ Այս պահին այսքանը, մենք շնորհակալ ենք այս քվեի համար։ Եվ այս, այս պարտավորեցնող քվեի համար շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այսքանով սահմանափակվեց շնորհակալությունը»,- ասաց նա։


