Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Անտոնիու Կոշտան գրել է. «Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության, կայունության և հարևանների հետ առավել սերտ համագործակցության վրա հիմնված ապագայի։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում ունեցած ձեր դերով։ Հայաստանն ու Եվրոպական միությունը միասին ավելի ամուր կապեր են կառուցում ժողովուրդների միջև և նոր հնարավորություններ բացում՝ էներգետիկայի, առևտրի ու թվայնացման ոլորտներում։ Մեր սերտ համագործակցությունը ներդրում է ողջ տարածաշրջանի առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար»։