Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումների և Արևմուտքի կողմից միջամտության մթնոլորտում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր է Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը կառուցել՝ հաշվի առնելով հայաստանյան ղեկավարության իրական քայլերը։ Ընտրությունների արդյունքներով պարզ է դառնում, որ Հայաստանում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանդեպ աջակցությունը զգալիորեն նվազել է։ Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայում միշտ շահագրգռված են եղել և կլինեն ուժեղ ու հիրավի ինքնիշխան Հայաստանով։


Նրա կարծիքով՝ Հայաստանում անցկացված ընտրություններն ակնառու կերպով ցույց են տվել, որ հայ հասարակությունը ծայրահեղորեն բևեռացված է։ Հայաստանյան հասարակության մեջ ակնհայտ է ՌԴ-ի հետ կապերի զարգացման և ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության լայն պահանջարկը։

 

Զախարովան հայտարարել է, որ հայ ժողովուրդը ՌԴ-ի համար եղբայրական է, և Ռուսաստանը նրան խաղաղություն ու բարգավաճում է մաղթում։