«Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել Քոչարյանի գլխավորությամբ


Zekuyc-ի  տեղեկություններով` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկում է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ ընտրությունների արդյունքների ու հետագա անելիքների հետ կապված:


Դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները ու չգնալ Ազգային ժողով, սակայն կարևորվել է, որ դա պետք է լինի ընդդիմադիր այլ գործընկերների հետ փոխադարձ ընդունելի ու կիրառելի քաղաքական որոշում:


Սա, ըստ էության, նշանակում է, որ այժմ ամեն ինչ կախված է առաջատար ընդդիմադիր ուժից. եթե Սամվել Կարապետյանը կայացնում է մանդատները չվերցնելու որոշում, «Հայաստան» դաշինքը ևս կմիանա այդ քայլին: