Ռուսաստանը բնակչության ուեցվածքի անհավասարության չափանիշով զբաղեցնում է առաջին տեղը՝ զիջելով միայն մի քանի մանր Կարիբյան ծովափի պետությունների: Այս մասին գրում է «Российская газета»-ն՝ հղում կատարելով Credit Suisse բանկի հաշվետվությանը:
«Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում միլիարդատերերին է պատկանում ազգային բարեկեցության 1-2%-ը, սակայն այսօր Ռուսաստանում 110 միլիարդատիրոջ է պատկանում ամբողջ հարստության 35%-ը»,- նշում են փորձագետները:
Այսօր եկամուտների մակարդակը ընդհանուր առմամբ երկրում աճում է, սակայն նրանց բաշխումը չափազանց անհավասար է:
2013 թվականի հոկտեմբերին զեկույցը կազմող վերլուծաբանների կարծիքով այսպիսի անհավասարության պատճառը եղել է 1990-ական թվականներին անցումային շրջանում շուկայի վիճակը:
Շվեցարական Credit Suisse բանկի գնահատականով 2013 թվականին Ռուսաստանում կա 84 հազար միլիոնատեր գոյություն ունի, որոնց թիվը 2018 թվականին կրկնակի անգամ մեծանալու է: