ՀՀ նախագահի աշխատակազմը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներով է հանդես եկել: Մամուլը վերջերս գրում էր, որ առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։
Թերթը գրում էր նաև, որ նախագահական նստավայրից առաջարկվում է իջեցնել այդ 10 տարվա ցենզը։
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ բարեփոխման վերաբերյալ ստացվել են տասնյակ առաջարկներ:
«Նախագահին ներկայացվող նստակեցության ցենզը հանելու առաջարկությունը մենք ստացել ենք ԵԱՀԿ ԺՄԻԳ-ից, սակայն որևէ քննարկում այդ մասին չի եղել: Մեզ մոտ այդ նստակեցության ցենզը սահմանված է սահմանադրությամբ, դրանք դրվելու են մի կողմ: Սա նախագահի աշխատակազմի առաջարկությունները չեն, Վիգեն Սարգսյանն ընդամեը մատնանշել է, որ շատ առաջարկներ կան՝ այդ թվում դա, որոնք փոխանցվել են: Սակայն դա չի նշանակում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն իսկ դրա վերաբերյալ որոշում է կայացրել»,-իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանը և հավելեց, որ ինքն անձամբ դեմ է նստակեցության ցենզին հանելուն, սակյան հանձնաժողովը կքննարկի դրանք, ինչպես ցանկացած առաջարկություն: :