Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում ԱՄՆ-ի հավաքականը Լոս Անջելեսում մրցեց Պարագվայի թիմի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով։
7-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց Պարագվայի հավաքականի եւ բրազիլական «Սան Պաուլոյի» 24-ամյա կիսապաշտպան Դամիան Բոբադիլյան։
31-րդ րոպեին եւ առաջին խաղակեսի ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ ԱՄՆ-ի հավաքականի եւ «Մոնակոյի» 24-ամյա հարձակվող Ֆոլարին Բալոգունը։
73-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց բրազիլական «Պալմեյրասի» 24-ամյա կիսապաշտպան Մաուրիսիոն։
Սակայն ավելացված 8-րդ րոպեին երեք գոլի առավելությունը ամերիկացիներից վերականգնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» 23-ամյա կիսապաշտպան Ջովանի Ռեյնան։
D խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն Թուրքիայի եւ Ավստրալիայի հավաքականները։
ԱԱ-2026, D խումբ, առաջին տուր
ԱՄՆ - Պարագվա՝ 4:1 (տեսանյութ)
Դամիան Բոբադիլյա, 7, ինքնագոլ, Ֆոլարին Բալոգուն, 31, 45+5, Ջովանի Ռեյնա, 90+8 - Մաուրիսիո, 73


