Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 7-րդ հաղթանակը տարավ ազատ ոճի ըմբշամարտի Real American Fighter (RAF) լիգայում։

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց UFC-ի լեգենդ, ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնին։


Հուլիսի 11-ին Թբիլիսիում Արման Ծառուկյանը RAF-ի մրցաշարում կգոտեմարտի Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի հետ, իսկ հուլիսի 18-ին Միլուոկիում (ԱՄՆ) կմրցի UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգթոնի հետ։

տեսանյութ