Աշխարհի առաջնության խմբայն փուլի առաջին տուրում Շվեդիայի հավաքականը 5:1 հաշվով պարտության մատնեց Թունիսին եւ F խմբի առաջատարն է։


Դուբլի հեղինակ դարձավ «Բրայթոնի» կիսապաշտպան Յասին Այարին։ Աչքի ընկան նաեւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը եւ գերմանական «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Մատիաս Սվանբերգը։


Թունիսի թիմից միակ գոլը խփեց սլովենական «Մարիբորի» պաշտպան Օմար Ռեկիկը։

Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Նիդերլանդների եւ Ճապոնիայի հավաքականները խաղացել էին ոչ ոքի՝ 2:2:

E խմբում Կոտ դ’Իվուարը 1:0 հաշվով հաղթեց Էկվադորին եւ 3 միավորով երկրորդ տեղում է։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ամադա Դիալոն խփեց միակ գոլը։

Առաջատարը Գերմանիան է, որը 7:1 հաշվով հաղթել էր Կյուրասաոյի թիմին։

ԱԱ-2026, F խումբ, առաջին տուր

Շվեդիա - Թունիս՝ 5:1 (տեսանյութ)

Յասին Այարի, 7, 90+6, Ալեքսանդր Իսակ, 30, Վիկտոր Դյոկերեշ, 59, Մատիաս Սվանբերգ, 86 – Օմար Ռեկիկ, 45

 

 

E խումբ, առաջին տուր

Կոտ դ’Իվուար – Էկվադոր՝ 1:0 (տեսանյութ)

Ամադ Դիալո, 90