Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ԱՄՆ-ին Կանզաս Սիթիում 3:0 հաշվով հաղթեց Ալժիրի թիմին։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ՄԼՍ-ի չեմպիոն «Ինտեր Մայամիի» 38-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որը գոլերը խփեց 17-րդ, 60-րդ եւ 76-րդ րոպեներին (տեսանյութ)։
Մեսին մասնակցում է իր 6-րդ աշխարհի առաջնությանը։
Նա իր գոլերի քանակն աշխարհի առաջնություններում հասցրեց 16-ի՝ հավասարվելով ռեկորդակիր Միրոսլավ Կլոզեին (Գերմանիա)։


