Աշխարհի առաջնությունում ավարտվեց խմբային փուլի առաջին տուրը։
Վերջին երկու հանդիպումներում Գանայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Պանամային (տեսանյութ)։ Ավելացված 5-րդ րոպեին աչքի ընկավ դանիական «Նորդշելանդի» կիսապաշտպան Կալեբ Յիրենկին։
Կոլումբիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ուզբեկստանին (տեսանյութ)։
40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կոլումբիայի հավաքականի եւ Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» պաշտպան Դանիել Մունյոսը։ 60-րդ րոպեին պատասխան գոլը խփեց թուրքական «Բաշակշեհիրի» հարձակվող Աբոսբեկ Ֆայզուլաեւը։
65-րդ րոպեին Կոլումբիայի թիմին առաջ մղեց Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Լուիս Դիասը։
Ավելացված 9-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց արգենտինական «Ռոսարիո Սենտրալի» հարձակվող Խամինտոն Կամպասը։


