Չինաստանի Հոնկոնգ քաղաքում անցկացվող արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը պարտության մատնեց աշխարհի 16–րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին:
7-րդ խաղափուլում Սարգսյանը սպիտակ խաղաքարերով 41-րդ վայրկյանում հաղթանակի հասավ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող նորվեգացի Կարլսենի նկատմամբ։
Sky Chess թիմի կազմում հանդես եկող Շանթ Սարգսյանը 7-րդ տուրից հետո ունի 4 միավոր, WR Chess թիմը ներկայացնող աշխարհի 16-րդ չեմպիոնը՝ 3 միավոր:
24-ամյա հայ գրոսմայստերն աշխարհի առաջնությունում տարել է 4 հաղթանակ, կրել 3 պարտություն:
Առաջնությունում կանցկացվի 12–րդ տուր։


