Ֆուտբոլի Կանադայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ աշխարհի առաջնություններում (երրորդ մասնակցությունն է)։ Վանկուվերում տեղի ունեցած խմբային փուլի երկրորդ տուրում կանադացիները 6:0 հաշվով պարտության մատնեցին Կատարի թիմին։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դեւիդը։ Աչքի ընկան նաեւ անգլիական «Սաութհեմփթոնի» հարձակվող Կայլ Լարինը, բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Նաթան Սալիբան։
Սեփական դարպասը գրավեց Կատարի «Շամալի» կիսապաշտպան Մոհամադ Ալ Մանաին։
Կատարի հավաքականից 33-րդ րոպեին հեռացվեց իսպանական «Կուլտուրալ Լեոնեսայի» պաշտպան Հոմամ Ալ Ամինը, 53-րդ րոպեին ՝ Կատարի «Ալ Վակրայի» պաշտպան Ասիմ Օմեր Մադիբոն։
B խմբում Կանադան 4 միավորով առաջատարն է։ Նույնքան միավոր ունի նաեւ Շվեյցարիան։
ԱԱ-2026, B խումբ, երկրորդ տուր
Կանադա - Կատար՝ 6:0 (տեսանյութ)
Կայլ Լարին, 16, Ջոնաթան Դեւիդ, 29, 45+3, 90+2, Նաթան-Դիլան Սալիբա, 64, Մոհամեդ Ալ Մանաի, 75, ինքնագոլ
Հեռացումներ՝ Հոմամ Ալ Ամին (Կատար), 33, Ասիմ Օմեր Մադիբո (Կատար), 53


