Իրանը երկու ամսվա ընթացքում առաջին անգամ սկսել է նավթ արտահանել Հորմուզի նեղուցով, հաղորդել է CNBC-ն՝ հղում կատարելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին։


Kpler-ի տեղեկացմամբ՝ Հորմուզի նեղուցից դուրս են եկել առնվազն երեք իրանական լցանավեր, որոնք տեղափոխում են մոտ 5 միլիոն բարել նավթ։ National Iranian Tanker Company-ը պատկանող երկու սուպերլցանավ՝ Diona-ն և Hero 2-ը, արտահանել են մոտ 3.8 միլիոն բարել նավթ։


Սա երկու ամսվա ընթացքում առաջին նման բեռն է։ Վերլուծաբանների կարծիքով՝ լցանավերը կարողացել են տարանցել այն տարածքով, որտեղ գտնվում են ԱՄՆ ռազմածովային ուժերը։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ համաձայնագրի ստորագրման և Հորմուզի նեղուցում նավագնացության մասնակի վերսկսման մասին։ Նա հայտարարել էր, որ նավերի երթևեկությունն աստիճանաբար վերսկսվում է, և նեղուցի լիարժեք բացումը սպասվում է շուտով։

Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Իրանը 60-օրյա արտոնյալ ժամկետ է տրամադրել ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների համար, որի ընթացքում չի գանձի վճարներ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հուշագրի նախագիծը նախատեսում է նաև հրադադար, նավագնացության վերականգնում, պատժամիջոցների աստիճանական վերացում և իրանական որոշ ակտիվների ապասառեցում։