Օրբելի 6 շենքում տիրում է հակահիգիենիկ մթնոլորտ, բնակիչները դիմել են տարբեր գերատեսչությունների, սակայն մինչ օրս որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց շենքի բնակիչ տիկին Սվետլանան:

Նրա խոսքերով, շենքի առաջին մուտքի նկուղում տարիներ շարունակ կոյուղուց ջուր է թափվել, որի պատճառվ էլ այդտեղ լիճ է գոյացել, իսկ դրա մեջ էլ առաջացել է մոծակների մեծ բուն:
«Այն ամբողջ տարածքով մեկ երեք տարի է ինչ բոլորին անհանգստացնում է: Սանիպիտկայան ենք զանգել` եկել , դեղ են փչել, սակայն մասնագետները նշել են, որ դա այս շենքը հենց սկզբից էլ այդպիսն է եղել:

Բնակչի խոսքերով, նրանք դիմել են նաև համատիրություն, թաղապետարան, իսկ հիմա էլ նամակ են կազմել, որով դիմելու են քաղաքապետարան և քաղաքապետին, հավելելով, որ առանձնակի հույսեր քաղաքապետից նույնպես չկան:

Բնակիչը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ այս խնդրով դիմել են նաև պատգամվորներին, ովքեր գրանցել են խնդիրը, սակայն մինչև հիմա որևէ բան չի փոխվել:
«Եկել նայել են, մի վարպետ ուղարկում են, իջնում նայում և պատասխան չի տալիս», - նշեց նա:
Տիկին Սվետլանայի խոսքերով, միակ լուծումն այն կլինի, որ գոյացած լիճը մաքրեն, որից հետո այլևս մոծակները չեն առաջանա: