Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի հոկտեմբերի 18-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Բաղյան փողոց, Պարույր Սեւակի փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց, Տերյան փողոց-Մոսկովյան փողոց եւ Սեբաստիայի փողոց-Կուրղինյան փողոց խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: