Ֆուտբոլի Բուղարիայի հավաքականը ժամանեց Երևան, որպեսզի մասնակցի վաղը` հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԱԱ-2014-ի ընտրական փուլի Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը:
«Զվարթնոց» օդանավակայանում բուլղարացիներին սուլեցներով եւ տարբեր արտահայտություններով դիմավորեցին Հայաստանի հավաքականի երկրպագուները, ովքեր չէին մոռացել 2012թ. սեպտեմբերին Սոֆիայում տեղի ունեցած դեպքերը: Նախորդ տարի կայացած Բուլղարիա-Հայաստան մրցավեճում տանտերերի երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին արել Հայաստանի հասցեին, իսկ բուլղարացի ֆուտբոլիստների կազմակերպած սադրանքի արդյունքի մրցավարը դեղին եւ կարմիր քարտեր բաժանեց ֆուտբոլիստներին:
Armsport.am-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանն այցելել էր «Զվարթնոց» եւ պատրաստել է տեսանյութ:
Լուսանկարները` armsport.am