Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատար Քրիստոֆեր Դոնահյուն պաշտոնաթող կլինի այս ամռանը, հայտնում է The Atlantic պարբերականը։

«Դոնահյուն դարձել է պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթի կողմից զինված ուժերի բարձրագույն օղակներում իրականացվող կադրային զտումների հերթական զոհը։ Ընդամենը 18 ամիս այս պաշտոնը զբաղեցրած Դոնահյուի անսպասելի հեռացումը երկրում տեղի ունեցող փոփոխությունների ևս մեկ ազդակ է», — նշված է հոդվածում։


Հրապարակման հեղինակները հստակեցնում են, որ հրաժարականի պատճառը կարող է կապված լինել Հեգսեթի՝ այն զինվորականներից ազատվելու փորձերի հետ, ովքեր առնչություն են ունեցել 2021 թվականին Աֆղանստանից ամերիկյան զորքերի «աղետալի» դուրսբերման հետ։ Այդ ժամանակ Դոնահյուն վերջին ամերիկացի զինվորն է եղել, որ լքել է Աֆղանստանի տարածքը։