Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Այս մասին ասել է ԲՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը։

««Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ են կագնած, չգիտենք՝ առայժմ ինչ է, բայց գիտենք, որ տունը շրջապատված է, և ներսում ինչ-որ գործողություններ են կատարվում»,- հայտնեց նա։

ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունն՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։