Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Բրազիլիայի եւ Նորվեգիայի հավաքականները մրցեցին ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում։ 2:1 հաշվով առավելության հասավ Նորվեգիան՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ (տեսանյութ)։
14-րդ րոպեին Նորվեգիայի թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը։ Սեյվ կատարեց իսպանական «Սեւիլիայի» 35-ամյա դարպասապահ Օրյան Նյուլանը։
79-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը գլխով կատարած հարվածով փայլուն օգտագործեց պորտուգալական «Բենֆիկայի» 22-ամյա հարձակվող Անդրեաս Շելդերուպի փոխանցումը (տեսանյութ)։
90-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը եւս մեկ անգամ գրավեց Ալիսոն Բեքերի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։
Ավելացված 10-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բրազիլիայի հավաքականի եւ բրազիլական «Սանթոսի» 34-ամյա հարձակող Նեյմարը, որը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։
Նորվեգիան քառորդ եզրափակիչում կմրցի Մեքսիկա - Անգլիա դիմակայության հաղթողի հետ։


