Անգլիայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի «Ացտեկա» ստադիոնում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 3:2 հաշվով պարտության մատնեց մեքսիկացիներին։
Երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանն Ջուդ Բելինգեմը, որն աչքի ընկավ 36-րդ եւ 38-րդ րոպեներին։
42-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Մեքսիկայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Կադիսիայի» հարձակվող Խուլիան Կինյոնեսը։
54-րդ րոպեին Անգլիայի թիմը մնաց 10 ֆուտբոլիստներով։ Կոպիտ խաղի համար հեռացվեց Լեւերկուզենի «Բայերի» պաշտպան Ջարել Կուանսան։
60-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։
69-րդ րոպեին Մեքսիկայի երկրորդ գոլը խփեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։
Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Նորվեգիան, որը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով հաղթել էր Բրազիլիային։
ԱԱ-2026, 1/8 եզրափակիչ
Մեքսիկա - Անգլիա՝ 2:3 (տեսանյութ)
Խուլիան Կինյոնես, 42, Ռաուլ Խիմենես, 69, 11մ - Ջուդ Բելինգեմ, 36, 38, Հարի Քեյն, 60, 11մ
Հեռացում՝ Ջարել Քուանսա (Անգլիա), 54


