Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտում վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման համար հատկացվել է 63 մլն 135 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 9-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։
Միջոցները կուղղվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը։
Նշվում է, որ 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի համաշխարհային խաղերի շրջանակում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվի անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Այստեղ կանցկացվեն թեթև աթլետիկայի մրցումները։


