Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ավիաբազաներին հաջողությամբ հարվածելու և Քուվեյթում ռազմական օբյեկտներ ոչնչացնելու մասին:
Հորդանանի բազային հասցված հարվածի հետևանքով հրդեհվել են զինամթերքի պահեստներ և վառելիքի ամբարներ: Հորդանանի բազայի վրա հարձակումը ԻՀՊԿ-ն անվանել է «վրեժխնդրության օպերացիայի առաջին փուլ», իսկ երկրորդ փուլը եղել է Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայի վրա հարձակումը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի մարտիկները վրեժխնդրության օպերացիայի երկրորդ փուլում ոչնչացրել են Բահրեյնի Շեյխ Իսա ամերիկյան ռազմաբազայում տեղակայված ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման կարևոր կենտրոններ, P-8 ինքնաթիռի ամբարն ու ԱՄՆ բանակի անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոնը», - նշված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը:
Իսկ Քուվեյթում իրանական զինված ուժերը խոցել են վառելիքի ամբարներ, Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև ռազմավարական FPS ռադիոլոկացիոն համակարգ:
«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի մարտիկները վրեժխնդրության օպերացիայի երրորդ փուլում ոչնչացրել են Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ամերիկյան բազայում գտնվող վառելիքի ամբարներն ու Patriot հակաօդային պաշտպանության համակարգը, ինչպես նաև Ահմեդ ալ-Ջաբեր բազայում գտնվող FPS ռազմավարական ռադիոլոկացիոն համակարգը», - ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ, որը փոխանցում է Mehr գործակալությունը:


