Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի մասնակցած ավագագույն ֆուտբոլիստը (չհաշված դարպասապահների) պատմության մեջ, հաղորդում է Squawka-ն։
Անգլիայի դեմ կիսաեզրափակիչին Մեսին մասնակցեց 39 տարեկան եւ 21 օրականում։
Մեսին գերազանցեց գերմանացի Ֆրից Վալտերի եւ շվեդ Գունար Գրենի տարիքային ռեկորդը։ Նրանք 1958թ․ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին մասնակցել են 37 տարեկանում։


