ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին պատժել նրանց, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ-ում քվեարկության համակարգերի խոցելիության մասին տեղեկատվությունը թաքցնելու հետ։
«Այսօր ես հանձնարարում եմ ԱՄՆ Ազգային հետախուզության ապարատին, արդարադատության նախարարությանը, ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես և ինչու է այդքան կարևոր տեղեկատվությունը թաքցվել, աշխատանքից ազատել դրա հետ առնչություն ունեցողներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ անձանց քրեական մեղադրանքներ առաջադրել», - ասել է նա Սպիտակ տանը հայրենակիցներին ուղղված հեռուստաուղերձում։


