ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի հարավում գտնվող Աքաբա քաղաքի օդանավակայանի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմական ինքնաթիռներին, հաղորդում է Press TV-ն։ Զինվորականները նաև Իրանի արևմուտքում խոցել են հակառակորդի MQ-9 անօդաչու թռչող սարք։
ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունն էլ (CENTCOM) հայտարարել է, որ հարվածներ են հասցվել Իրանում հրամանատարական կենտրոններին, ափամերձ վերահսկողության օբյեկտներին և հակաօդային պաշտպանության միջոցներին, ռազմածովային ուժերի միջոցներին, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերին։


