ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆուտբոլային արդարության և տրամաբանության աստվածները փրկեցին մեր հավատը դեպի Խաղը և Արգենտինա-Անգլիա, Իսպանիա-Արգենտինա խաղերում:
Իսպանիայի տիկի-տական իմ պատկերացումն է լավագույն խաղաոճի մասին: Ամենագեղեցիկ ֆուտբոլը դա մտքի ֆուտբոլն է, գնդակի ռացիոնալ վերահսկողությունը, երբ ոչ թե դու ես վազում գնդակի հետևից, այլ գնդակը գծում է մտքի փայլատակումները:
Մեսսին... Աստված իր միջոցով է խաղում ֆուտբոլ, ոնց որ Մոցարտի միջոցով ստեղծում երաժշտությունը: Բայց էսօր իր հանճարը մենակ էր մնացել հանճարեղ համակարգային ինժեներիայի դեմ և իր իսկ տարիքի դեմ:
Հինգ տարի առաջ արդեն գրել էի իր մասին: Չկրկնվեմ. ամեն ինչ ուժի մեջ է: Էս առաջնությունը միևնույն է էլի Մեսսիով է հիշվելու, որպես Արքայի վերջին առաջնություն: Իսկ նոր արքան դեռ պիտի ծնվի»:
«Իր հանճարը մենակ էր մնացել հանճարեղ համակարգային ինժեներիայի դեմ»․ Լևոն Զուրաբյան


