Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է նոր մրցաշրջանում սպասելիքների մասին։
«Մեր հավակնությունները շատ մեծ են։ Մենք ցանկանում ենք հաղթել Իտալիայի առաջնությունում, գավաթի եւ սուպերգավաթի խաղարկություններում, Չեմպիոնների լիգայում ինչքան հնարավոր հեռու գնալ։ Սրանց բարդ, բայց իրագործելի նպատակներ են։
Մեր մարզիչն արդեն նախորդ մրցաշրջանում ցույց տվեց, թե ինչի կարող է հասնել։ Մենք նրան աջակցում ենք, քանի որ մեկ ընտանիք ենք եւ ունենք ընդհանուր նպատակներ, որոնց ձգտում ենք միասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sport-ը։
Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 22-ին «Ինտեր» - «Մոնցա» մրցախաղով։


