Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ աշխարհի առաջնության եզրափակիչի մանակցած ավագագույն խաղացողը (չհաշված դարպասապահներին), հաղորդում է Squawka։

Մեսին Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի դեմ եզրափակիչին մասնակցեց 39 տարեկան եւ 25 օրականում։


Նա գերազանցեց շվեդ Գունար Գրենի տարիքային ռեկորդը, որը գրանցվել էր 1958թ․ աշխարհի առաջնությունում։ Գրենը եզրափակիչին մասնակցել էր 37 տարեկանում։

Մեսին դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, որը խաղադաշտ դուրս եկավ իր երրորդ եզրափակիչում (2014, 2022, 2026)։ Առաջինը եղել է բրազիլացի Կաֆուն(1994, 1998, 2002)։