ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը շնորհավորում է ժողովրդին` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար:

«Չեղավ մի համայնք, մի տեղ, որ թեկնածուի մի հանդիպում խոչընդոտվեր»,- անդրադառնալով քարոզարշավին ասաց Հովհաննես Սահակյանը  և հավելեց, որ ԶԼՄ-ներն այդ ընթացքում բաց են եղել բոլոր թեկանծուների համար:

Վերջինս անդրադառնալով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իրականացվող բողոքի ակցիաներին, ասաց. «Ինձ համար ընդունելի է այնքան ժամանակ, քանի դեռ դրանք օրինականաության շրջանակներում են»:

Հովհաննես Սահակյանը պատասխանելով Yerevannews.am-ի այն հարցին, թե ինչու՞ չի կայանում Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը և արդյո՞ք նախագահը խուսափում է հնարվոր բախումներից, ասաց, որ իր համար մի փոքր անտրամաբանական է այս հարցը քննարկել և նշեց.

«Նախագահի մամուլի խոսնակը Արզումանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ նախագահը պատրաստ է յուրաքնաչյուր օր, ժամ ընդունել և այն հարցերը, որ պարզաբանման կարիք ունեն իհարկե կքննակեն: Ես կարծում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 7 ամիս առաջ 6 տոկոս ձայն հավաքելուց հետո 37 տոկոս ձայն ունենալը և ուշադրության կենտրոնում լինելը, իր համար մի փոքր խառնաշփոթ է և ոչ սթափ գնահատելու տենդենցներ են նկատվում», ասաց ՀՀԿ-ական պատգամավորը և հավելեց, որ այնուհանդերձ, նախագահի թեկնածուին չպետք է թերագնահատել և կարծում է, որ ընտրություններին պարտված թեկնածուն կշնորհավորի նախագահին:

«Լավ կլինի, հորդորում եմ Րաֆֆիին, որպեսզի ընդունի իր պարտությունն արժանապատիվ, ինչպես կարգն է և այն հնարավորը իր մեջ գտնի, որ հնարավոր է և գնա շնորհավորի»:

Հնարապետական պատգամավորն անդրադառնալով այսօր ՀՀԿ-ի հնարավոր հանրահավաքին, ասաց, որ դրա վերաբերյալ ՀՀԿ-ի կազմակերպչական մարդիկ լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: