Այօսր` հոկտեմբերի 11-ին, համայն հայությունը նշում է մայրաքաղաք Երևանի 2795-ամյակը:

Տոնի կապակցությամբ` միջոցառումներ են անցկացվելու Երևանի մի շարք վարչական շրջաններում:

14.00-ին կցուցադրվեն Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում` Էրեբունի փողոց:

Միջոցառումն այսօր կշարունակվի մինչև 22.00` Հանրապետության հրապարակում «Իմ սրտի ուղեկից» երիտասարդական դիսկոտեկի ուղեկցությամբ:

Միջոցառումն իր շարունակությունը կունենա նաև վաղը: