Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը «Առավոտի» հետ զրույցում, խոսելով Կոմայգում տիրող իրավիճակի մասին, ասել է, որ պետական, իշխանական մակարդակով միջամտություններ չեն արվում։
«Մեր հարցին՝ հնարավո՞ր է որոշ պաշտոնյաներ ներքաշված են դրա մեջ, ու դա է պատճառը, որ լուրջ պայքար չեն տանում Կոմայգու գործունեության դեմ՝ Բագրատ սրբազանը պատասխանեց. «Շատ հնարավոր է, չի բացառվում ոչինչ: Ես անձնապես չեմ կարող վկայել ու հաստատել դրա մասին, քանի որ փաստ չունեմ, բայց ամեն ինչ էլ հնարավոր է»:
Աստվածաբանության պատվավոր դոկտոր Սամվել Նավոյանն էլ ասել է, որ Կոմայգու հարցով իրենք դիմել են նախագահին, 40-45 նամակներ են ուղարկել. «Մեկ անգամ, երբ մամուլում տեղեկատվություն եղավ, որ Գրիգոր Լուսավորչի տարածքում էլ մանկապղծության գաղտնի մաֆիա կա, մենք նամակ ուղղեցինք անգամ դատախազին: Դատախազությունից այդ մաֆիայի վերաբերյալ եկավ պատասխան, որ դա չի հաստատվել, իսկ Կոմայգու հետ կապված նամակները մնում են անպատասխան:
Այդ մասին որեւէ պատասխան մենք դեռ չենք ստացել»»,- մեջբերում է «Առավոտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: