Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշված Աբովյան քաղաքի տոնին Գագիկ Ծառուկյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ այլ հյուրերի կողքին պատվավոր օթյակում նստած էր նաեւ նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը:
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Նա Աբովյանի առաջին քաղաքապետն է եղել, եւ, պարզվեց, նրան ներկայիս քաղաքապետ Ծառուկյանի փեսան է հրավիրել մասնակցելու քաղաքի տոնին: Ոսկերչյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս էր նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչն իրեն զգում Գագիկ Ծառուկյանի եւ իշխանության այլ ներկայացուցիչների կողքին եւ արդյոք դա պայմանավորվա՞ծ է ՀԱԿ-ԲՀԿ մտերմությամբ:
«Ծառուկյանի կողքը ինչ կապ ունի: Այդ օթյակում մի 20-30 մարդ կար: Եվ հետո Ծառուկյանի կողքը լինելու մեջ ես բան չեմ տեսնում: Եթե իրեն էլ են հրավիրել, ինձ էլ են հրավիրել, խնդիր չեմ տեսնում: Ես հրավերը քաղաքապետից եմ ստացել»,- մեջբերում է «Ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: