ArmLur.am-ի տեսախցիկը Ծաղկաձորում արձանագրել է մի պատկեր, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում իրավապահների գործողությունների համաչափության վերաբերյալ։

Տուրիստական քաղաքի ճոպանուղու հարակից տարածքում գտնվող մի շարք շինությունների, հանգստի և սպասարկման օբյեկտների մուտքերը փակ են, դռներին՝ Քննչական կոմիտեի կապարակնիքները։

Լուսանկարներից երևում է, որ կապարակնքված են ոչ միայն մեկ առանձին շինության դռներ. փակված են տարածքում գտնվող տարբեր մասնաշենքերի և քոթեջների մուտքեր։ Այս ամենը տեղի է ունենում ամառային զբոսաշրջային սեզոնի ակտիվ շրջանում, երբ Ծաղկաձորը պետք է աշխատի ամբողջ հզորությամբ և ընդունի հանգստացողների։