Քիչ առաջ shamshyan.com-ից տեղեկացանք, որ  խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում՝ դպրոցի և մանկապարտեզի հարևանությամբ գտնվող խաղահրապարակում, ուժեղ պայթյուն է որոտացել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 վիրավոր, ում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների հետ պարզում է պայթյունի հանգամանքները և վիրավորի ինքնությունները:

 

Պայթյունի հետևանքով փշրվել են հարակից բնակելի շենքերի ապակիները, ինչպես նաև խաղահրապարակում կայանված Chevrolet Plaza մակնիշի 20 ՍՍ 381 համարանիշի ավտոմեքենայի ապակին: Այս պահին ժամանել են Երևանի ՃՈ մեծ թվով աշխատակիցներ՝ ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում է Շենգավիթի օպերատիվ քննչական խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ԱԻՆ-ի փրկարար ծառայության ՓԾ օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:

ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև Mercedes մակնիշի 80 ТТ 110 համարանիշի և BMW մակնիշի 26 ՕԼ 276 մակնիշի ավտոմեքենաները: Քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, թե ով պետք է փոխհատուցի վնասը՝ քոլե՞ջը, թե՞ «մեծն» ԱՊՊԱ-ն:

Մանրամասները՝ քիչ ուշ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի: