Քիչ առաջ «Ազատության» հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով փոքրաքանակ քաղաքացիների առջև ասաց, որ այս օրերին հեռակա բանավեճ է տեղի ունենում իր և Սերժ Սարգսյանի միջև և նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել իրեն:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանին սպասում է «Ազատության» հրապարակում,  բայց, եթե Սերժ Սարգսյանը չի եկել, ապա ինքն է գնում Բաղրամյան 26:

Վերջինս հայտնեց, որ հանրահավաքը կշարունակվի վաղը, ժամը 17:00-ին: 

Ինչպես հայտնում է Yerevannews.am-ի թղթակիցը, ոստիկանները կասեցրել էին Րաֆֆի Հովհաննիսյանի տեղաշարժվելու հնարավորությունը, սակայն «Ժառանգության» առաջնորդը բանակցեց ոստիկանների հետ և  այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը մի խումբ քաղաքացիների հետ գնում է դեպի Բաղրամյան 26` ՀՀ նախագահական նստավայր: