Վերջերս պաշտոնանկ արված ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինային նոր մեղադրանքներ են առաջադրվել, հայտնում է UNIAN-ը։

Հաղորդվում է, որ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը որոշում է Ստեֆանիշինայի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։ Պաշտպանական կողմը խնդրում է նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով։


Երեկ չէ առաջին օրը Զելենսկին Ստեֆանիշինային ազատել էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից։

Դեռևս դրանից առաջ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նրա հնարավոր հրաժարականը կարող է կապված լինել ՆԱԲՈւ-ի կողմից ԱԿՌՎԱ-ի շուրջ հնարավոր չարաշահումների գործով ընթացող քննության և կասկածանքի նախապատրաստման հետ։

Նոր կասկածանքի մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվում։