Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հավանական է համարել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ պաշտպանական համաձայնագրի ընդլայնումը և Եգիպտոսի ներգրավումը։

«Ապագայում, իհարկե, սա (ընդլայնումը – խմբ.) հնարավոր է։ Եգիպտոսը բավականին ուժեղ երկիր է, և նրա մասնակցությունը կարող է նշանակալի լինել նման ձևաչափի համար», – ասել է Յըլմազը CNN Türk-ի հետ հարցազրույցում ՝ պատասխանելով այս համաձայնագրում Եգիպտոսի ներգրավման հավանականության մասին հարցին։

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական համաձայնագիր: Համատեղ պաշտպանական համաձայնագիրը ներառում է համագործակցություն հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում: