Բելառուսի հավաքականից կրած պարտությունից հետո Ղազախստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Բորովսկին հեռացվել է զբաղեցված պաշտոնից: Այս մասին հայտնում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Գլխավոր մարզիչի պարտավորությունների պաշտոնակատար նշնակվել է 38 ամյա ղազախ մասնագետ Անդրեյ Ֆերապոնտովը, ով մինչև այդ զբաղեցնում էր գլխավոր մարզիչի օգնականի պաշտոն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին տեղի է ունենալու Հայաստան-Ղազախստան երիտասարդական հավաքականների միջև հանդիպումը: