Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված առաջնությունում նվաճեց Եվրոպայի մինչեւ 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին հաղորդում է Armchess-ը:
Գաբուզյանն արծաթե մեդալակիր էր դարձել նաեւ Եվրոպայի 2011 թ. Մ16, 2012 թ. Մ18 եւ աշխարհի 2012 թ. Մ18 առաջնություններում: